Ռեֆերատ կուրսային դիպլոմային
Երկուշաբթի, 21.05.2012, 15:50
buh.do.am - քո վիրտուալ խորհրդատուն
Ողջույն Հյուր | RSS
Share |
Գլխավոր էջ
Վիճակագրություն

Ընդամենը on-line` 4
Հյուրեր` 4
Օգտագործողներ` 0
CashTaller.RU
 

 
Բարև
  
   Այս կայքում Դու կարող ես գտնել ռեֆերատներ, կուրսային և դիպլոմային աշխատանքներ, հոդվածներ, մասնագիտական գրականություն, հայտարարություններ մրցույթների ու կրթաթոշակային տարբեր ծրագրերի վերաբերյալ և այլ շատ հետաքրքիր նյութեր: Այստեղ կարող ես գտնել նաև տեղեկություն ՀՀ ԲՈՒՀ-երի մասին: Կայքը նախատեսված է ինչպես ուսանողների, այնպես էլ մասնագետների և ուղղակի ուսմամբ հետաքրքրվողների համար: 
         Կայքում տեղադրված ռեֆերատները, կուրսային և դիպլոմային աշխատանքները ներբեռնելու համար անհրաժեշտ է
գրանցվել: Գրանցումը անվճար է և այն Քեզ հնարավորություն կտա անվճար ներբեռնել տեղադրված ցանկացած աշխատանք, ինչպես նաև տեղադրել Քո աշխատանքը մեր կայքում:
        Գրանցվելու համար սեղմեք
այստեղ:
        Քո բոլոր առաջարկները և դիտողությունները կարող ես ուղարկել
Հետադարձ կապի միջոցով:
        Եթե չի ստացվում գրանցվել կամ բեռնել, ապա հետևիր
այս ուղեցույցին:


 

Բակալավրի եւ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով նախատեսված է 60 տեղ, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 10 տեղ եւ ասպիրանտուրա՝ 30 տեղ:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

- դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
- դիմում-հարցաթերթիկ,
- ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,
- միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի եւ միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
- անձնագրի պատճենը,
- ծննդականի պատճենը նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
- բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության
(հիվանդությունների ցանկը կցվում է) եւ ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
- 3x4 չափի 6 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաեւ`
- ռեֆերատ /ռուսերեն, առնվազն 10 տպագիր էջ/,
- առկայության դեպքում հրապարակած գիտական աշխատությունների ցանկ,
- օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական եւ ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթո... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ` 49 | Ավելացրել է` Barev | Ամսաթիվ` 14.04.2012 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել լավագույն ուսանողներին և ուսուցիչներին: Հիմնադրամի կողմից ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող և ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև դպրոցներում աշխատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ջավախքի և Հայաստանի քաղաքացիներին կհատկացվի միանվագ դրամական աջակցություն:

«Համագործակցության շնորհիվ կրթաթոշակներ կստանան շուրջ 200 ուսանողներ, որոնց ընտրությունը կկատարվի թափանցիկ և օբյեկտիվ »,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ողջունում է մասնավոր, հասարակական և բարեգործական հաստատությունների հետ ցանկացած համագործակցություն: Կարևորելով հանգամանքը, որ ծրագրում ներառվել են նաև Արցախի և Ջավախքի քաղաքացիները` նախարարը շեշտել է. «Հայաստանի կրթական գործընթացներում Ջավախքն ու Արցախը միայն կազմակերպաիրավական առումով են տարբերակվում, յուրաքանչյուր տարի 70-ական տեղեր են պետպատվերով հատկացվում ինչպես Արցախի, այնպես էլ սփյուռքի համար, որի հիմնական մասը տրվում է ջավախքցիներին»:
«Տաշիր» հիմնադրամի տնօրենը նշել է, որ հիմնական նպատակը բարձր առաջադիմություն ունեցողներին աջակցելն է, ինչպես նաև կրթական ծրագրերի իրականացմանը նպաստելը: Ըստ տնօրենի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 120 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
ավելին  http://edu.am/index.php?i... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ` 52 | Ավելացրել է` Barev | Ամսաթիվ` 04.03.2012 | Մեկնաբանություններ (0)

Այս տարվա փետրվարին հրապարակվել են աշխարհի համալսարանների վեբոմետրիքս դասակարգման (Webometrics Ranking of World Universities) արդյունքները, որոնց համաձայն` Երևանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856-րդ տեղից բարձրացել է 1880-րդ հորիզոնական:
Ռեյտինգավորվել են աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000-ը եվրոպական են, 7000-ը` ամերիկյան, 6000-ը` ասիական և այլն:

Երևանի պետական համալսարանը ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է: Նշենք, որ Վրաստանի առաջատար բուհը` Թբիլիսիի պետական համալսարանը, հայտնվել է աղյուսակի 2464-րդ հորիզոնականում, Ադրբեջանի` ամենաբարձր վարկանիշ ունեցող Խազար համալսարանը (Khazar University) զբաղեցնում է 6233-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը 8833-րդն է:
Webometrics-ն աշխարհի ճանաչված բուհեր ռեյտինգավորող կազմակերպություններից մեկն է: Դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ` պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական աշխատանքների հղման ինդեքսը:
Դեռևս 2010 թվականին ԵՊՀ-ն Webometrics-ի աղյուսակում զբաղեցնում էր 4392-րդ տեղը, 2011 թվականի սկզբին 4651-րդն էր, 2011 թվականի ամռանը ցուցանիշը հասել էր 2856-ի:
Webometrics-ն իր ուսումնասիրության արդյո... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ` 105 | Ավելացրել է` Barev | Ամսաթիվ` 12.02.2012 | Մեկնաբանություններ (0)


Գտիր մեզ facebook-ում
և հետևիր նորություններին ու քննարկումներին:


Ինչպես նաև կարող ես պատմել մեր մասին քո ընկերներին սոցիալական բոլոր ցանցերում` ընդամենը Share անելով:
Դիտումներ` 93 | Ավելացրել է` Barev | Ամսաթիվ` 31.01.2012 | Մեկնաբանություններ (1)

  • Եթե խնդիրներ են առաջանում www.buh.do.am կայքում ռեֆերատ, կուրսային կամ դիպլոմային աշխատանք ավելացնելու հետ կապված, ապա կարող ես հետևել այս ուղեցույցին, որտեղ մանրամասն նկարագրված են բոլոր քայլերը:
  • Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսուհետ Դու ևս կարող ես ավելացնել Քո նախընտրած կայքը մեր "Կայքերի քարտեզ" բաժնում: Կայքն ավելացնելու համար անհրաժեշտ է գրանցվել, որից հետո կարող ես ավելացնել կայքը: Մի քանի օրվա ընթացքում Դու կարող ես այն գտնել "Կայքերի քարտեզ"-ի համապատասխան բաժնում:
  • Կայքի նորաբաց "Գրադարան" բաժնում կարող ես գտնել մասնագիտական և գեղարվեստական գրքեր և, ինչու ոչ, տեղադրել նաև Քո ունեցած գրքերը, որոնք հաստատ շատ շատերին օգտակար կլինեն, և, իհարկե, ինչպես միշտ գրքերը կարող ես ներբեռնել անվճար: 
  • Այսուհետ կայքում ավելացվել է նաև "Ծրագրեր" ենթաբաժինը, որտեղ տեղադրված կլինեն Համակարգչային և այլ տեսակի օգտակար ծրագրեր:
    ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ` 111 | Ավելացրել է` Barev | Ամսաթիվ` 31.01.2012 | Մեկնաբանություններ (0)

BArev bolorin
Դիտումներ` 101 | Ավելացրել է` Govazd | Ամսաթիվ` 31.01.2012 | Մեկնաբանություններ (3)


Ancient Armenian Calendar
ГАЗОВЫЕ ПЛИТЫ В ОДЕССЕ: КУПИТЬ ГАЗОВЫЕ ПЛИТЫ В ОДЕССЕ. Продам газовые плиты в Одессе.
Որոնում
Մինի չատ
200
Քվեարկիր
Ինչպես գտար buh.do.am-ը
Ընդամենը պատասխաններ` 428
 

buh.do.am © 2012 WMmail.ru - сервис почтовых рассылок
Создать сайт бесплатно